• Երկ-Ուրբ 09.00-18.00
  • +374 95 40 40 55
  • ՀՀ, 1140, Արմավիրի մարզ, գ․ Մուսալեռ, Տ․ Անդրեասյան 42

Պատմություն

Բա Լի Հարությունյան ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ․։

Այն Հանրապետության միակ թղթե գլան արտադրող ընկերությունն է, որն իրականացնում է փաթեթավորման համար նախատեսված տուբաների արտադրություն։ Մեր առաջին համագործակցությունը սկսվել է Մուսալեռ Տպագրատուն ՍՊԸ-ի հետ, որի արդյունքում էլ զարկ է տրվել տպագրված տուբաների արտադրությանը։ 

Արտադրության զարկ տալու առաջին օրերին մենք ունեցել ենք տուբա արտադրող, կտրող և պիտակավորող ընդամենը մեկական սարքավորում և արտադրել ընդամենը երկու տեսակի տուբա, իսկ այսօր մեր արտադրությունը համալրվել է ընդհանուր շուրջ 11 տեսակի մեքենասարքավորումներով, որոնք արտադրում են շուրջ 150 անվանում ապրանքներ։ Գործունեության 5 տարիների ընթացքում ընկերությունը կատարել է ընդհանուր առմամբ ավելի քան 50մլն դրամի ներդրում։  

Վերջին երեք տարիներին ընկերության շրջանառությունը ավելացել է շուրջ 150%-ով հասնելով տարեկան մինչև 175մլն դրամի։